ՄԼՍ-ը, հնարավոր է, պատժամիջոց կիրառի Մեսսիի նկատմամբ
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Նյու-Յորք Ռեդ Բուլին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Լեո Մեսսին, ով խաղավերջում գրավեց մրցակցի դարպասը, ձևակերպեց վերջնական հաշիվը` ՄԼՍ-ի շրջանակում խփելով առաջին գոլը։
Այդուհանդերձ, արգենտինացի հարձակվողի` ՄԼՍ-ում նորամուտը կարող է նշանակվորել պատժամիջոցով։
Բանն այն է, որ, ըստ ՄԼՍ-ի կանոնակարգի, այն ֆուտբոլիստներն, ովքեր նորամուտն են նշում առաջնության շրջանակում, առաջին հանդիպումից հետո պետք է հարցազրույց տան մամուլի ներկայացուցիչներին, սակայն Մեսսին «Նյու-Յորք Ռեդ Բուլի» դեմ հանդիպումից հետո հրաժարվել է անել դա։
Ըստ Goal.com-ի տեղեկությունների` այժմ ՄԼՍ-ը, հնարավոր է, պատժամիջոց կիրառի 36-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Մեսսին վերջերս է համալրել «Ինտեր Մայամիի» շարքերը, որի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 9 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ, Նյու-Յորք Ռեդ Բուլ