Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Կոպա Ամերիկա. Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին և Կոպա Ամերիկա-2024-ին։

«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե»)

Պաշտպաններ – Լուկաս Բերալդո, Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Դանիլո («Յուվենտուս», Իտալիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Յան Կոուտո («Ժիրոնա», Իսպանիա), Վենդել («Պորտու», Պորտուգալիա), Գիլերմե Արանա («Ատլետիկո Մինեյրո»)

Կիսապաշտպաններ – Անդրեաս Պերեյրա («Ֆուլհեմ», Անգլիա), Բրունո Գիմարայես («Նյուքասլ», Անգլիա), Դուգլաս Լուիս («Ասթոն Վիլա», Անգլիա), Ժոաո Գոմես («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Լուկաս Պակետա («Վեսթ Հեմ», Անգլիա)

Հարձակվողներ – Էնդրիկ («Պալմեյրաս»), Էվանիլսոն («Պորտու»), Սավիո («Ժիրոնա»), Վինիսիուս, Ռոդրիգո (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»)

Նշենք, որ անվանի ֆուտբոլիստներից բրազիլացիների հայտացուցակից դուրս են մնացել պաշտպան Գլեյսոն Բրեմերը («Յուվենտուս»), կիսապաշտպան Կազեմիրոն («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), հարձակվողներ Ռիշարլիսոնը («Տոտենհեմ», Անգլիա), Գաբրիել Ժեզուսը («Արսենալ») և Մաթեուս Կունիան («Վուլվերհեմփթոնը»)։

Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մեքսիկայի, իսկ հունիսի 13-ին` ԱՄՆ-ի դեմ։

«Պենտակամպիոնները» Կոպա Ամերիկայում ընդգրկված են D խմբում և մրցելու են Կոլումբիայի, Պարագվայի ու Կոստա Ռիկայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բայերը գերազանցել է Բենֆիկայի անպարտելիության անհավանական ռեկորդը

Լևերկուզենի «Բայերը» Եվրոպա լիգայի կիասաեզրափակիչի պատասխան խաղում մրցեց «Ռոմայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Խաբի Ալոնսոյի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրեց 49-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և գերազանցեց «Բենֆիկայի» անհավանական ռեկորդը։

Պորտուգալական ակումբը 1963-65 թթ. ընթացքում եվրոպական բոլոր մրցաշարերում անպարտելի է եղել 48 խաղում։

«Բայերի» շարքն այժմ պատմության մեջ լավագույնն է այն ակումբների շարքում, որոնք հանդես են գալիս եվրոպական մրցաշարերում։

Լևերկուզենյան ակումբն 2023/24 մրցաշրջանում անցկացրացած բոլոր խաղերում դեռ անպարտելի է։

«Բայերն» ընթացիկ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձել է գերմանական Բունդեսլիգայի հաղթող, ինչպես նաև դուրս է եկել երկրի գավաթի ու Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Ակումբը Եվրոպա լիգայի եզրափակիչում մայիսի 22-ին մրցելու է «Ատալանտայի» դեմ։ Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Բայերի» մրցակիցը լինելու է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնը»։ Հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն մարզչի հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հարակվել են 2023/24 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները։

Մրցանակին հավակնում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Միկել Արտետան («Արսենալ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ունայի Էմերին («Ասթոն Վիլա») և Անդոնի Իռաոլան («Բորնմութ)։

Հավելենք, որ մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա մայիսի 21-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրագավաթային եզրափակիչների ժամանակացույցը

Մոտենում են ավարտին եվրատավաթային մրցաշարերը։ Արդեն հայտնի են դարձել բոլոր երեք մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։

Այժմ ներկայացնում ենք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչների ժամանակացույցը։

Եվրոպա լիգա

«Ատալանտա» – «Բայեր», մայիսի 22, 23:00 (Դուբլին, «Ավիվա»)

Կոնֆերենցիաների լիգա

«Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա», մայիսի 29, 23:00 (Աթենք, «Այա Սոֆիա»)

Չեմպիոնների լիգա

«Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ», հունիսի 1, 23:00 (Լոնդոն, «Ուեմբլի»)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Օլիմպիակոսը կրկին հաղթեց Ասթոն Վիլային` դուրս գալով ԿԼ եզրափակիչ 🎥

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսը» Պիրեյի «Կարայիսկակիս» մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հունական ակումբը 4:2 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել։

Պատասխան խաղում Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:0 հաշվով։

«Օլիմպիակոսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Այուբ Էլ Կաբին։ 30-ամյա հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, «Օլիմպիակոսը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:2 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ, որտեղ մայիսի 29-ին Աթենքի «Այա Սոֆիա» մարզադաշտում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր Լևերկուզենում. Բայերը 90+7-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ռոմայից` դուրս գալով ԵԼ եզրափակիչ 🎥

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» Լևերկուզենում մրցեց «Ռոմայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բայերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։

Պատասխան խաղն անցավ շատ ավելի հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլերային ավարտ. «Բայերը» պարտությունից խուսափեց 90+7-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Ռոման» Լեանդրո Պարեդեսի դիպուկ իրացրացրած երկու 11-մետրանոց հարցածի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 82-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին գրավեց սեփական դարպասը, իսկ 90+7-րդ րոպեին լևերկուզենյան ակումբին պարտությունից փրկեց Յոսիպ Ստանիշիչը։

Խաբի Ալոնսոյի թիմն անպարտելիության անհավանական շարքը հասցրեց 49 հանդիպման։ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում դեռ անպարտելի է։

Այսպիսով, «Բայերը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 22-ին կմրցի «Ատալանտայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ատալանտան խոշոր հաշվով հաղթեց Մարսելին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

«Ատալանտան» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բերգայում մրցեց «Մարսելի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում բերգամասկներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Ջան Պիերո Գասպերինիի թիմին հաղթանակ պարգևեցին Ադեմոլա Լուքմանի, Մատեո Ռուջերիի ու Էլ Բիլալ Տուրեի խփած գոլերը։

Այսպիսով, «Ատալանտան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում, որտեղ մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Լևերկուզենի «Բայերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել են 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները։

Մրցանակին հավակնում են Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», 25 գոլ, 5 ասիստ), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», 16 գոլ, 8 ասիստ), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ», 20 գոլ, 1 ասիստ), Մարտին Էդեգորը («Արսենալ», 8 գոլ, 8 ասիստ), Քոուլ Պալմերը («Չելսի», 21 գոլ, 9 ասիստ), Դեկլան Ռայսը («Արսենալ», 7 գոլ, 8 ասիստ), Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ», 2 գոլ, 2 ասիստ), Օլի Վոթկինսը («Ասթոն Վիլա», 19 գոլ, 12 ասիստ)։

Հաղթողը որոշվելու է երկրպագուների ու փորձագետների քվեարկության արդյունքում։ Քվեարկությունը կայանալու է մայիսի 13-19-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անչելոտին գերազանցել է Ֆերգյուսոնի պատմական ռեկորդը

Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») դարձել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպական չեմպիոնների գավաթում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած մարզիչը։

The Athletic-ի լրագրող Ուիլ Ջինսը գրում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Բավարիայի» դեմ խաղը (2:1) Անչելոտիի մարզչական կարիերայում դարձել է 203-րդը։

Այդ ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի պատմական ռեկորդը։ Շոտլանդացի մասնագետն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է 202 հանդիպում (190` Չեմպիոնների լիգայում, 12` Եվրոպական չեմպիոնների գավաթում)։

Այդ ցուցանիշով լավագույն տասնյակում են նաև Արսեն Վենգերը (190), Պեպ Գվարդիոլան (171), Ժոզե Մոուրինիոն (151), Միրչա Լուչեսկուն (115), Դիեգո Սիմեոնեն (105), Յուրգեն Կլոպը (102), Մասիմիլիանո Ալեգրին (100) և Օտմար Հիցֆելդը (97)։

Հավելենք, որ Եվրոպական չեմպիոնների գավաթն անցկացվել է 1955-1992 թթ., ինչից հետո մրցաշարն անվանափոխվել է Չեմպիոնների լիգայի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023