Ռեալը կրկնել է comeback-ների ակումբային ռեկորդը

Ռեալը կրկնել է comeback-ների ակումբային ռեկորդը

09/05/2024 - 11:53

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ և կրկնեց ակումբային ռեկորդը։

Լրագրող Պեդրո Մարտինը գրում է, ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբն արդեն 12-րդ կամային հաղթանակն է տարել, ինչը 2016/17 մրցաշրջանից հետո «Ռեալի» լավագույն ցուցանիշն է։

2023/24 մրցաշրջանը «Ռեալը» 7 կամային հաղթանակ տարել է Լա լիգայում, 4 հաղթանակ` Չեմպիոնների լիգայում, 1 հաղթանակ էլ` Իսպանիայի Սուպերգավաթում։

2016/17 մրցաշրջանում մադրիդցիները 5 կամային հաղթանակ տարել էին ներքին առաջնությունում, 5 հաղթանակ` Չեմպիոնների լիգայում, 1 հաղթանակ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, 1 հաղթանակ` Իսպանիայի Սուպերգավաթում։

Հավելենք, որ «Ռեալը» «Բավարիային» հաղթելու շնորհիվ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023