Օլիմպիակոսը կրկին հաղթեց Ասթոն Վիլային` դուրս գալով ԿԼ եզրափակիչ 🎥

Օլիմպիակոսը կրկին հաղթեց Ասթոն Վիլային` դուրս գալով ԿԼ եզրափակիչ 🎥

10/05/2024 - 10:48

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսը» Պիրեյի «Կարայիսկակիս» մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հունական ակումբը 4:2 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել։

Պատասխան խաղում Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:0 հաշվով։

«Օլիմպիակոսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Այուբ Էլ Կաբին։ 30-ամյա հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, «Օլիմպիակոսը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:2 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ, որտեղ մայիսի 29-ին Աթենքի «Այա Սոֆիա» մարզադաշտում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023