Ըմբշամարտ. Այսօր մեկնարկում է օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը

Ըմբշամարտ. Այսօր մեկնարկում է օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը

09/05/2024 - 11:17

Այսօր` մայիսի 9-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմեկնարկի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը։

Հայաստանը մրցավայր է մեկնել 7 ըմբիշով։ Օլիմպիական ուղեգիր կփորձեն նվաճել հունահռոմեականներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ), ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։

Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար մարզիկներին անհրաժեշտ է լինելու դուրս գալ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչում պարտվելու դեպքում հաղթել նշանակված հատուկ գոտեմարտում, որտեղ մրցելու են մյուս կիասաեզրափակիչում պարտված ըմբիշի դեմ։ Մրցաշարում մեդալներ չեն խաղարկվելու, այդ պատճառով չեն լինելու նաև եզրափակիչներ ու բրոնզե մեդալի համար գոտեմարտեր։ Խաղարկվելու է ընդհանուր 54 օլիմպիական ուղեգիր։

Մրցաշարն անցկացվելու է մայիսի 9-12-ը։ Մայիսի 9-10-ն օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբիշները, իսկ մայիսի 11-12-ին` ազատոճայինները։

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականից ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել հունահռոմեականներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում արդեն հայտնի են դարձել հայ ըմբիշների առաջին մրցակիցները։

Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և մրցելու է Ալեքսիս Ռոդրիգես (Մեքսիկա) – Կիմ Դահյուն (Հարավային Կորեա) գոտեմարտի հաղթողի դեմ։

Գևորգ Թադևոսյանի (87 կգ) մրցակիցը որակավորման փուլում լինելու է իտալացի Միրկո Մինգուցին։

Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8 եզրափակչում կգոտեմարտի Մոյզես Պերես (Վենեսուելա) – Մանտաս Կնիստաուտաս (Լիտվա) զույգի հաղթողի դեմ։

Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում գոտեմարտելու է Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի դեմ։

Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից և կփորձի հաղթահարել Կիմ Հվանուկի (Հարավային Կորեա) արգելքը։

Սերգեյ Սարսգայնի (97 կգ) մրցակիցը որակավորման փուլում լինելու է Չինաստանի ներկայայցուցիչ Ավուսայման Խաբիլան։

Գերծանր քաշային Լյովա Գևորգյանը (125 կգ) որակավորման փուլում մրցելու է Գենադի Չուդինովիչի (Գերմանիա) դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023