Աստոն Վիլլան պատրաստ է 20 մլն ֆունտի դիմաց վաճառել իր ծագող աստղին

Աստոն Վիլլան պատրաստ է 20 մլն ֆունտի դիմաց վաճառել իր ծագող աստղին

18/07/2022 - 13:33

«Աստոն Վիլլայի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։

Հայտնի է, որ Չուկվուեմեկայի և «Վիլլայի» պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն կարողանում հասնել համաձայնության, այդ պատճառով էլ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը պատրաստ է անգլիացի ֆուտբոլիստին վաճառել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Հաղորդվում է, որ «Աստոն Վիլլան» մտադիր է երիտասարդ ֆուտբոլիստի վաճառքից ստանալ նվազագույնը 20 մլն ֆունտ։

Ավելի վաղ Mundo Deportivo պարբերականը հայտնել է, որ «Բարսելոնան» Չուկվուեմեկայի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարել «Աստոն Վիլլայի» հետ։

Այդուհանդերձ, «բլաուգրանային» դժվար կլինի իրագործել այս գործարքը, քանի որ անգլիացի կիսապաշպտանն առաջարկներ ունի նաև այլ ակումբներից։

Հավելենք, որ Կարնի Չուկվուեմեկան «Աստոն Վիլլայի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Չուկվուեմեկան Անգլիայի հավաքականի կազմում վերջորս մասնակցել է Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնությանն ու դարձավ չեմպիոն` մրցաշարի շրջանակում անցկացրած 5 խաղում խփելով 3 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023