39 տարեկանում մահացել է Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

39 տարեկանում մահացել է Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

19/04/2025 - 00:55

39 տարեկանում կյանքից հեռացել է խորվաթ ֆուտբոլիստ Նիկոլա Պոկրիվաչը, հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Կիսապաշտպանն ավտովթարի զոհ է դարձել։

Պոկրիվաչը 2007-08 և 2011-13 թթ. հանդես է եկել Զագրեբի «Դինամոյում», որի կազմում դարձել է Խորվաթիայի քառակի գավաթակիր, երկրի եռակի չեմպիոն։ Նա մեկ անգամ էլ Խորվաթիայի չեմպիոն եղել է «Ռիեկայի» կազմում։

Պոկրիվաչը, բացի «Դինամո Զագրեբից» ու «Ռիեկայից», հանդես է եկել նաև «Զալցբուրգում», «Մոնակոյում», Զապրեշիչի «Ինտերում», Կարագանդայի «Շախտյորում» և այլ ակումբներում։ Նա 2008-10 թթ. հրավիրվել է Խորվաթիայի ազգային հավաքական ու մասնակցել 15 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023