35-ամյա Հալկը ճանաչվել  է բրազիլական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ ու հարձակվող

35-ամյա Հալկը ճանաչվել է բրազիլական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ ու հարձակվող

11/12/2021 - 14:35

Դեկտեմբերի 10-ին ավարտվեց բրազիլական Ա սերիայի 2021 թ. մրցաշրջանը, որի արդյունքներով 50 տարվա դադարից հետո չեմպիոն դարձավ «Ատլետիկո Մինեյրոն»։

«Ատլետիկոյի» կազմում փայլուն մրցաշրջան անցկացրեց բրազիլացի հանրահայտ հարձակվող Հալկը, ով Ա սերիայի շրջանակում անցկացրած 35 խաղում խփեց 19 գոլ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

Վետերան հարձակվողի անվան դիմաց գրանցվեց նաև 7 գոլային փոխանցում։

Դեկտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով վաղ առավոտյան, կայացել է Ա սերիայի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ տարբեր մրցանակներ են հանձնվել, իսկ Հալկը ստացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն հարձակվող» մրցանակները, ինչպես նաև ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Հավելենք, որ Հալկը ողջ 2021 թ. ընթացքում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 65 հանդիպում` դառնալով 34 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում է հանդես գալիս նաև մեկ այլ բրազիլացի հանրահայտ հարձակվող` Դիեգո Կոստան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

 

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022