2021/22 մրցաշրջանի լավագույն դրիբլյորները` ըստ CIES-ի հետազոտության

2021/22 մրցաշրջանի լավագույն դրիբլյորները` ըստ CIES-ի հետազոտության

02/11/2021 - 14:14

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մինչ այս պահն ամենահաջողն են դիմել դրիբլինգի 2021/22 մրցաշրջանում։

Ցանկում տեղ են գտել այն ֆուտբոլիստները, ոքվեր նվազագույնը 40 անգամ դրիբլինգի փորձ են կատարել։

Ցանկը կազմելիս հաշվի է առնվել, թե քանի անգամ է ֆուտբոլիստը շրջանցել մրցակցին յուրքանաչյուր 100 րոպեի ընթացքում։

2021/22 մրցաշրջանի դրիբլյորների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն») – 11.24 (հաջողված փորձերը` 78.9%)
  2. Նահուել Լուխան («Ունիվերսիդսդ դե Չիլի») – 9.68 (57.1%)
  3. Չիդերա Էջուկե (ԲԿՄԱ Մոսկվա) – 9.29 (66.2%)
  4. Էրիկ դե Արուդա («Սեարա») – 8.32 (78%)
  5. Մանոր Սոլոմոն («Շախտյոր Դոնեցկ») – 8.09 (80.6%)
  6. Մունիր Շույար («Յենի Մալաթիասպոր») – 8.09 (62.5%)
  7. Խվիչա Կվարացխելիա («Ռուբին») – 7.82 (52.2%)
  8. Դավիդ Ֆոֆանա («Մոլդե») – 7.72 (57.5%)
  9. Իգոր Իվանովիչ («Շախտյոր Սոլիգորսկ») – 7.62 (56.6%)
  10. Հեսեմ Հասան («Միրանդես») – 7.45 (62.3%)

Թոփ-5 առաջնությունների դրիբլյորների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն») – 11.24 (հաջողված փորձերը` 78.9%)
  2. Ռաֆայել Լեաու («Միլան») – 7.1 (67.5%)
  3. Ալեն Սեն-Մաքսեմեն («Նյուքասլ») – 7.02 (61%)
  4. Կամալդին Սուլեմանա («Ռեն») – 6.44 (55.6%)
  5. Նեյմար (ՊՍԺ) – 6.28 (60%)
  6. Ալֆոնսո Դևիս («Բավարիա») – 6.14 (65.6%)
  7. Ժերեմի Բոգա («Սասուոլո») – 5.8 (61.1%)
  8. Սոֆիան Բուֆալ («Անժեր») – 5.52 (53.8%)
  9. Նայթան Նանդես («Կալյարի») – 5.36 (70%)
  10. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 5.33 (55.7%)

Նշենք` CIES-ը հայտնում է, որ հետազոտությունն իրականացնելիս օգտվել է InStat հեղինակավոր ֆուտբոլային բազայից։

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023