11-րդ անգամ անընդմեջ Բավարիան ու Ինտերը ներկայացուցիչ ունեն ԱԱ եզրափակիչում

11-րդ անգամ անընդմեջ Բավարիան ու Ինտերը ներկայացուցիչ ունեն ԱԱ եզրափակիչում

15/12/2022 - 15:14

ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյին` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

ESPN-ը բավական հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել` կապված աշխարհի առաջնությունների եզրափակիչներին մասնակցած ֆուտբոլիստների հետ։

Բանն այն է, որ արդեն 11-րդ անգամ անընդմեջ «Բավարիան» ու «Ինտերը» նվազագույնը մեկական ներկայացուցիչ ունեն մունդիալի եզրափակիչում։

Այս անգամ «Ինտերի» կազմից ներկայացված է միայն Լաուտարո Մարտինեսը (Արգենտինա), իսկ «Բավարից» եզրափակիչում կարող են հանդես գալ Բենջամեն Պավարը, Կինգսլի Կոմանը, Դայո Ուպամեկանոն (բոլորը` Ֆրանսիա)։

Մյունխենյան ակումբից «եռագույնների» հայտացուցակում ընդգրկված էր նաև Լյուկա Էրնանդեսը, ով մասնակցել է միայն մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրում Ավստրալիայի դեմ կայացած խաղին (4:1), որի ընթացքում վնասվածք է ստացել` բաց թողնելով մրցաշարի մնացած հատվածը։

Նշենք, որ այս շարքն սկսվել է դեռևս Մունդիալ-1982-ից։

Այդ պահից սկսած` «Բավարիայի» կազմից եզրափակիչին մասնակցել են Պաուլ Բրայթները, Վոլֆգանդ Դրեմլերը, Կարլ հայնց Ռումինիգեն (1982 թ.), Լոթար Մաթեուսը, Ուլի Հյոնեսը, Նորբերտ Էդերը (1986 թ.), Կլաուս Աուգենտհալերը, Շտեֆան Ռոյթերը, Յուրգեն Կոլերը (1990 թ.), Ժորժինիոն (1994 թ., Բրազիլիա), Բիքսանթ Լիզարազյուն (1998 թ., Ֆրանսիա), Թոմաս Լինկեն, Օլիվեր Կանը, Ենս Երեմիսը (2002 թ.), Վիլի Սանյոլը (2006 թ., Ֆրանսիա), Մարկ վան Բոմելը, Արյեն Ռոբենը, Էդսոն Բրաֆհայդը (2010 թ., բոլորը` Նիդեռլանդեր), Մանուել Նոյերը, Ֆիլիպ Լամը, Ժերոմ Բոատենգը, Բաստիան Շվայնշտայգերը, Թոմաս Մյուլլերը, Մարիո Գյոտցեն (2014 թ.) և Կորենտեն Տոլիսոն (2018 թ., Ֆրանսիա)։

ԱԱ-82-ից սկսած` «Ինտերի» կազմից եզրափակիչներին մասնակցել են Ջուզեպե Բերգոմին, Իվանո Բորդոնը, Ջանպիերո Մարինին, Ալեսանդրո Ալտոբելին, Գաբրիելե Օրիալին (1982 թ.), Կարլ Հայնց Ռումենիգեն (1986 թ., Գերմանիա), Անդրեաս Բրեմեն, Լոթար Մաթեուսը, Յուրգեն Կլինսմանը (1990 թ., Գերմանիա), Նիկոլա Բերտին (1994 թ.), Յուրի Ջորկայեֆը (1998 թ., Ֆրանսիա), Ռոնալդոն (1998 և 2002 թթ., Բրազիլիա), Մարկո Մատերացին (2006 թ.), Վեսլի Սնեյդերը (2010 թ., Նիդեռլանդներ), Ուգո Կոմպանիարոն, Ռիկարդո Ալվարեսը, Ռոդրիգո Պալասիոն (2014 թ., Արգենտինա), Իվան Պերիշիչն ու Մարսելո Բրոզովիչը (2018 թ., Խորվաթիա)։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023