Ռոնալդուն Ամանորի շնորհավորանք է հրապարակել

Ռոնալդուն Ամանորի շնորհավորանք է հրապարակել

01/01/2021 - 11:13

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան իր պաշտոնական էջում ամանորյա շնորհավորանք և բարեմաղթանք է հրապարակել։

«Կասկած չկա, որ 2020-ը հեշտ տարի չէր։ Ոչ ոք չի կարող անտարբեր լինել ցավին ու տառապանքին, որ կորոնավիրուսը բերեց աշխարհին։ Իսկ հիմա ժամանակն է վերադառնալ և ցույց տալ՝ ինչի ենք ընդունակ միասին։ Շնորհավոր Նոր տարի»,- գրել է Ռոնալդուն թվիթերում։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Յուվենտուսի» կազմում, բոլոր մրցաշարերը միասին վերցրած, մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին Ռոնալդուն նույպես վարակվել էր կորոնավիրուսով, որի պատճառով բացակայեց 19 օր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023