10 միլիոն եվրո աշխատավարձ! Սպերցյանը համաձայնել է փոխել ակումը
10 միլիոն եվրո աշխատավարձ! Սպերցյանը համաձայնել է փոխել ակումը
03/06/2026 - 14:19

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է կարիերան «Ալ Ահլիում» շարունակելուն, տեղեկացնում է Mash на спорте տելեգրամյան ալիքը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագի և սաուդյան ակումբի բանակցույթունները վերջին փուլում են։

Ջիդան ներկայացնող ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ և տարբեր հավելավճարներ։ Կողմերի պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։

Հայ ֆուտբոլիստը գոհ է ստացած առաջարկից ու պատրաստ է ընդունել այն։ Բացի դա, նրան դուր է եկել «Ալ Ահլիի» մարզական նախագիծը։ Ակումբը հաջորդ տարի մտադիր է չեմպիոնական լուրջ պայքար մղել Սաուդյան Արաբիայում։

Այդուհանդերձ, «Կրասնոդարը» չի ուզում վաճառել Սպերցյանի տրանսֆերը։ Ստեղծված իրավիճակում նա մտադիր է հանդիպել «Ցլերի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիին ու քննարկել հավանական տրանսֆերի մանրամասները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել Անգլիայի երկրորդ լիգա` Չեմպիոնշիփ, որի ակումբներից մեկը պատրաստ է եղել նրա տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026