Here we go! «Ման. Յունայթեդը» 45 միլիոնով տրանսֆեր կիրականացնի 📸
Here we go! «Ման. Յունայթեդը» 45 միլիոնով տրանսֆեր կիրականացնի 📸
03/06/2026 - 01:38

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հաստատում է ինսայեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործարքի հարցում կողմերն ամբողջական համաձայնության են հասել։

«Կարմիր սատանաները» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 45 միլիոն եվրո։

Էդերսոնը պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։

26-ամյա կիսապաշտպանն «Ատալանտայում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից` 180 խաղում գրանցելով 18 գոլ ու 6 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026