ԱԱ-2026. Ալժիրի հավաքականի հայատացուցակը 📸
ԱԱ-2026. Ալժիրի հավաքականի հայատացուցակը 📸
02/06/2026 - 12:13

Ալժիրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Ուսամա Բենբուտ («ՈՒՍՄ Ալժիր»), Մելվին Մաստիր («Նիոն», Շվեյցարիա), Լուկա Զիդան («Գրանադա», Իսպանիա), Աբդելֆաթի Ռամդան («ՄՍ Ալժիր»)։

Պաշտպաններ` Ռաֆիկ Բելղալի («Վերոնա», Իտալիա), Սամիր Շերղի («Փարիզ», Ֆրանսիա), Ռայան Այթ-Նուրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ջաուաեն Հաջամ («Յանգ Բոյս», Շվեյցարիա), Այսա Մանդի («Լիլ», Ֆրանսիա), Ռամի Բենսեբայինի («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Զինեդին Բելայիդ («Քաբիլի»), Աշրեֆ Աբադա («ՈՒՍՄ Ալժիր»), Մոհամեդ Ամին Թուգայի («Էսպերանս», Թունիս)։

Կիսապաշտպաններ` Նաբիլ Բենտալեբ («Լիլ»), Հիշամ Բուդաուի («Նիս», Ֆրանսիա), Հուսեմ Աուար («Ալ Իթիհադ», Սաուդյան Արաբիա), Ֆարես Շաբի («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Գերմանիա), Յասին Տետրաուի («Շարլերուա», Բելգիա), Ռամիզ Զերուկի («Տվենտե», Նիդերլանդներ), Ադիլ Բուլբինա («Ալ Դուհայիլ», Կատար), Ֆարես Ղեժեմիս («Ֆրոզինոնե», Իտալիա), Յանիս Հաջ Մուսա («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Ռիյադ Մարեզ («Ալ Ահլի Ջիդա», Սաուդյան Արաբիա)։

Հարձակվողներ` Իբրահիմ Մազա («Բայեր», Գերմանիա), Մոհամեդ Ամուրա («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Նադիր Բենբաուլի («Դյոր», Հունգարիա), Ամին Գուիրի («Մարսել», Ֆրանսիա)։

«Գրանադայի» դարպասապահ Լուկա Զիդանը լեգենդար, նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի որդին է։

«Կանաչները» նախքան Մունդիալը հունիսի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Նիդերլանդների, իսկ հունիսի 11-ին` Բոլիվիայի հետ։

Ալժիրցիներն ԱԱ-2026-ի J խմբում հունիսի 17-ին կմրցեն Արգենտինայի, հունիսի 23-ին` Հորդանանի, իսկ հունիսի 28-ին` Ավստրիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026