Աճուրդում Պելեի մարզաշապիկն աստղաբաշխական մեկնարկային գին կունենա 📸
Պելեի` աշխարհի 1958թ. եզրափակիչի մարզաշապիկը կվաճառվի Sotheby’s աճուրդի ժամանակ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Մարզաշապիկի մեկնարկային գինը 6 միլիոն դոլար է։ Աճուրդը կտևի հունիսի 29-ից մինչև հուլիսի 16-ը։
«Ֆուտբոլի արքան» այդ մարզաշապիկով դուբլ է գրանցել Շվեդիայի դեմ խաղում` օգնելով Բրազիլիայի հավաքականին հաղթել 5:2 հաշվով ու առաջին անգամ դառնալ աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-1958, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Մունդիալ-1958, Պելե