Նարեկ Գրիգորյանի վճռորոշ 11-մետրանոցն ու «Ֆարուլի» ծանրագույն փրկությունը 🎥
«Ֆարուլը» մեծ դժվարությամբ պահեց տեղը Ռումինիայի Սուպերլիգայում։
«Կինդիա Տիրգովիշտեի» դեմ Սուպերլիգայի ու Լիգա 2-ի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան մրցավեճում «Ֆարուլը» Օվիդիուի «Ակադեմիա Հաջի» ստադիոնում կայացած խաղում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, գրանցեց 1:1 հաշիվը։ Առաջին խաղն էլ կողմերն ավարտել էին 3:3 հաշվով։
Ակումբները հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ. «Ֆարուլը» հաղթեց 4:2 հաշվով, իսկ իր թիմի վճռորոշ գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։
Ավարտված մրցաշրջանում 24-ամյա վինգերը բոլոր մրցաշարերի 36 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ։
Այսպիսով, «Ֆարուլը» հաջորդ մրցաշրջանում ևս հանդես կգա ուժեղագույնների խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml