52 տարի անց Մունդիալի ուղեգիր նվաճած հավաքականն անսպասելի ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
52 տարի անց Մունդիալի ուղեգիր նվաճած հավաքականն անսպասելի ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
03/06/2026 - 11:32

Հայիթիի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Նոր Զելանդիայի թիմի հետ` 4:0 հաշվով ջախտախիչ հաղթանակ տանելով։

Սեբաստիան Մինյեի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Ռուբեն Պրովիդենսը, Լենի Ժոզեֆը, Ֆրանցիդի Պիեռոն և Դյուկ Լարկուան։

«Նռնակաձիգները», որոնք 52 տարի անց կմասնակցեն աշխարհի առաջնությանը, նախքան Մունդիալը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունիսի 6-ին մրցելով Պերուի հավաքականը։

Նոր Զելանդիան, որը նույնպես կմասնակցի ԱԱ-2026-ին, հունիսի 7-ին կհանդիպի Անգլիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026