Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը

Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը

27/08/2019 - 13:07

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ․-ի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի Մ-21 ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի (սեպտեմբերի 6-ին) և Իսլանդիայի (սեպտեմբերի 9-ին) հասակակից հավաքականներին։ Մարզահավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստանի Մ-21 հավաքականը Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 4-ին։ Գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 20 ֆուտբոլիստի․

Դարպասապահներ 

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան, «Դոնաու», Վիեննա (Ավստրիա)
Գրիգոր Մաթևոսյան, «Ուրարտու»

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»
Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան, «Ուրարտու»
Հովհաննես Նազարյան, «Նոա»
Արման Մկրտչյան, «Լոռի»
Արթուր Խաչատրյան, «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ» (Գերմանիա)

Կիսապաշտպաններ                                                        

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ»
Էրիկ Վարդանյան, «Ուրարտու»
Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա)
Արամ Խամոյան, «Արարատ-Արմենիա»
Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»
Կարեն Մելքոնյան, «Ուրարտու»
Էդգար Մովսիսյան, «Նոա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ» (Գերմանիա)Առլեն Ծատուրյան, «Շիրակ»

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023