Եվրո-2020․ Ֆինլանդիայի հավաքականի ընդլայնված կազմը

Եվրո-2020․ Ֆինլանդիայի հավաքականի ընդլայնված կազմը

22/05/2021 - 13:11

Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է հավաքականի ընդլայնված կազմը։

«Սուոմիի» գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան հրավիրել է 26 ֆուտբոլիստների, որոնց հետագայում կմիանան ևս 5-ը։

Դարպասապահներ – Լուկաշ Հրադեցկի («Բայեր», Գերմանիա), Յեսե Յորոնեն («Բրեշիա», Իտալիա), Անսի Յակոլա («Բրիսթոլ Սիթի», Անգլիա)

Պաշտպաններ – Յուհանի Օյալա («Վեյլե», Դանիա), Լեո Վյայսյանեն («Էլսֆբորգ», Շվեդիա), Սաուլի Վյայսյանեն («Կիևո», Իտալիա), Պաուլուս Արաուրի («Պաֆոս», Կիպրոս), Դանիել Օ’Շոնեսի (ՀԻԿ Հելսինկի), Ռոբերտ Իվանով («Վարտա Պոզնան», Լեհաստան), Ալբին Գրանլունդ («Ստալ Մելեց», Լեհաստան), Յերե Ուրոնեն («Գենկ», Բելգիա), Նիկոլաս Համալայնեն (ՔՊՌ, Անգլիա), Նիկոլայ Ալհո (ՄՏԿ, Հունգարիա)

Կիսապաշտպաններ – Պյուրու Սոյրի, Յոնի Կաուկո (երկուսն էլ՝ «Էսբերգ», Դանիա), Գլեն Կամարա («Ռեյնջերս», Շոտլանդիա), Օնի Վալակրի («Պաֆոս», Կիպրոս), Ռասմուս Շյուլեր («Յուրգորդեն», Շվեդիա), Թոմաս Լամ («Զվոլե», Հոլանդիա), Թիմ Սպրավ («Լարիսա», Հունաստան), Ֆրեդրիկ Յենսեն («Աուգսբուրգ», Գերմանիա)

Հարձակվողներ – Յոել Պոհնյանպալո («Ունիոն Բեռլին», Գերմանիա), Լասի Լապալայնեն («Մոնրեալ Իմպակտ», Կանադա), Մարկուս Ֆորս («Բրենթֆորդ», Անգլիա), Տեմո Պուկկի («Նորվիչ», Անգլիա), Յանսի Ասենհնուն («Լահտի»)

Ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականին միանալու են հետագայում․ Յուկա Ռայտալա, Ռոբին Լոդ (երկուսն էլ՝ «Մինեսոտա Յունայթեդ», ԱՄՆ), Յոնա Տոյվիո («Հեկեն», Շվեդիա), Ռոբերտ Թեյլոր («Բրան», Նորվեգիա), Նիկի Մյաենպայա («Վենեցիա», Իտալիա)։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և մրցաշար B խմբում կմրցի Ռուսաստանի, Դանիայի և Բելգիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023