Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչու է Ռոնալդուն 2009 թ. որոշել տեղափոխվել Ռեալ

Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչու է Ռոնալդուն 2009 թ. որոշել տեղափոխվել Ռեալ

27/09/2021 - 23:50

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչու է Կրիշտիանու Ռոնալդուն 2009 թվականին որոշել լքել «կարմիր սատանաների» ճամբարը և տեղափոխցել «Ռեալ Մադրիդ»։

«Նա երազում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ես դեմ չէի այդ տեղափոխությանը. չէ՞ որ Մադեյրայից եկած տղայի համար շատ լավ է 6 տարի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Կարծում եմ` մենք լավ աշխատեցինք մասին։

Ես գիտեի` հետագայում որքան լավը կդառնա Ռոնալդուն։ «Ռեալի» կազմում մշտապես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են խաղում։ Նրանք այնքա՜ն հաճախ են հաղթել Չեմպիոնների լիգան, և յուրաքանչյուր ուժեղ ֆուտբոլիստ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»»,- լեգենդար մասնագետի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 2009 թ. ամռանը Կրիշտիանու Ռոնալդուն այդ ժամանակվա համար ռեկորդային 94 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։

Պորտուգալացի ֆուտբոլիստը «արքայական» ակումբի կազմում հանդես եկավ մինչև 2018 թ., որի մարզաշապիկով անցկացրել է 438 հանդիպում` դառնալով 450 գոլի և 132 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023