Ֆանտաստիկ Ռոնալդու! Կրիշտիանուն իր հեթ-տրիկով տպավորիչ հաղթանակ պարգևեց Յուանյթեդին🎥

Ֆանտաստիկ Ռոնալդու! Կրիշտիանուն իր հեթ-տրիկով տպավորիչ հաղթանակ պարգևեց Յուանյթեդին🎥

12/03/2022 - 23:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ ֆանտաստիկ հանդիպում ստացվեց, որն ուղեկցվեց փոխնիփոխ գրոհներով և գեղեցիկ գոլերով, որն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 3:2 հաշվով։

Ռալֆ Ռանգնիկի թիմի կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրրիկի հեղինակ` հաղթական գնդակը խփելով 81-րդ րոպեին։

«Տոտենհեմի» կազմից աչքի ընկավ Հարի Քեյնը, իսկ Հարի Մագուայերը գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանամից հետո «Յունայթեդը» վաստակեց 50 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։

«Տոտենհեմը», 45 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023