Ֆաթիի շուրջ ռասիստական սկանդալ է հասունանում

Ֆաթիի շուրջ ռասիստական սկանդալ է հասունանում

22/10/2020 - 15:17

Հոկտեմբերի 20-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում G խմբի շրջանակում «Նոու Կամպ» մարզադաշտում 5։1 հաշվով առավելության հասավ «Ֆերենցվարոշի» նկատմամբ։

Այդ խաղում կատալոնական ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց 17-ամյա վունդերքինդ Անսումանե Ֆաթին, ով դարձավ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Այս խաղից ժամեր անց ABC-ի լրագրող Սալվադոր Սոստրեսը տարօրինակ կերպով է գովաբանել իսպանացի վինգերին, ինչն էլ նոր ռասիստական սկանդալի տեղիք է տվել։

«Անսուի վազքը նման է գազելի։ Նա կարծես մանտերո լինի (խմբ․՝ մանտերո – իսպաներեն բառ, որը նշանակում է փողոցային անօրինական առևտրով զբաղվող), ում կարելի է տեսնել Պասեո-դե-Գարսիա (խմբ․՝ հրապարակ Բարսելոնայում) վազվզելիս, ով անընդհատ գառում է «ջո՜ւր, ջո՜ւր»,- կամ էլ հայտարարում է ոստիկանության ժամանման մասին։ Վայրի տեսարան քաղաքի կենտրոնում։ Ներկա պահին քաղաքում այդպիսի բաներ տեղի չեն ունենում, քանի որ Ադա Կոուլաուի (խմբ․՝ Բարսելոնայի քաղաքապետը) համար հանցագործները ոչ թե ոստիկաններն են, այլ մանտերոները, որոնց այլևս պետք չի փախչել մի տեղ»,- գրել է Սոստրեսը։

Լրագրողի այդ գրառումը աննկատ կմնար, եթե «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը չարձագանքեր դրան․

«Անսուն բացառիկ տղա է, ով արժանի է հարգանքի, ինչպես ցանկացած մարդ։ Ո՛չ ռասիզմին և բռնությանը»։

Գրիզմանի գրառումը մեծ արձագանք գտավ բոլորի շրջանում։ Սոցցանցերում ABC-ի լրագրողին բոլոր սկսեցին մեղադրել։ Բացառություն չեն կազմել նաև մի շարք հանրահայտ մարդիկ։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մարկ Կրոսասը գրառում է կատարել Twitter-ի իր օգտահաշվում՝ Սալվադոր Սոսդրեսին անվանելով «տականք ռասիստ»։

La Gazzetta dello Sport-ի լրագրողներից Ֆիլիպո Ռիչին նույնիսկ հոդված է գրել «Անհավանական ռասիզմ» վերնագրով։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, ով ներկայումս մի շարք հեղինակավոր պարբերականներում աշխատում է որպես փորձագետ, նույնպես արձագանքել է կատարվածին՝ իսպաներենով Twitter-ում գրելով «Աստվա՜ծ իմ»։

Արդեն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» այս ամենի հետ կապված ABC-ի լրագրող Սալվադոր Սոստրեսի դեմ պատրաստվում է դատական հայց ներկայացնել։ Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Դա իմանալով՝ Սոստրեսը փորձել է ներողություն խնդրել կատարվածի հետ կապված։

«Ես ցանկանում էի նկարագրել Անսուի շարժումների գեղեցկությունը, նրա մակարդակը՝ որպես երիտասարդ ֆուտբոլիստ, սակայն որոշ արտահայտություններ ընկալվել են որպես ռասիզմի դրսևորումներ։ Ես նման բան նկատի ունենալու միտք չեմ ունեցել։

Ըստ իս՝ դրանք գովեստի խոսքեր են այն խաղացողի մասին, ում ես իր դեբյուտից ի վեր մշտապես գովերգել եմ իմ բոլոր հոդվածներում։ Ցանկանում եմ անկեղծորեն ներողություն խնդրել թյուրիմածության համար»,- նշել է Սոստրեսը։

Սոստրեսը հայտնի էր իր հակասական դիրքորոշումներով։ Նա կատալոնացի է և սկզբում կողմ էր արտահայտվում Կատալոնիայի մարզի՝ Իսպանիայից անկախացման հարցում, սակայն 2010-ականների կեսերին նա փոխեց իր տեսլականն այդ հարցում և այժմ կողմ է, որ մարզը պահպանի Իսպանիայի կազմում իր անդմինիստրատիվ կարգավիճակը։

«Նրանք ցանկանում են բոլշևիկյան հեղափոխություն իրականացնեն, իսկ ես՝ ոչ»,- իր դիրքորոշման փոփոխությունը Սաստրեն բացատրել է այս կերպ։

Սաստրեի արտաքին քաղաքական հայացաքները նույնպես հարցերի տեղիք են տալիս։ Նրան ժամանակին մեղադրել են սեռական ոտնձգության համար։ Սաստրեն նշել էր, որ նախընտրում է կույսերին, քանի որ նրանցից մեզի հոտ չի գալիս, իսկ Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտարարել էր, որ աշխարհը մաքրվում է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023