Նանիի կրնկով խփած անզուգական գոլը  Կանզաս Սիթիի դարպասը 🎥

Նանիի կրնկով խփած անզուգական գոլը Կանզաս Սիթիի դարպասը 🎥

24/04/2021 - 21:58

Մեկնարկել  է ամերիկյան ՄԼՍ-ի 2021 թվականի մրցաշրջանը։ 2-րդ տուրի շրջանակում «Օրլանդո Սիթին» հյուրընկավելիս մրցեց «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ։ Կողմերը չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։

Հանդիպման 79-րդ րոպեին «Օրալնդոյի» կազմից աչքի ընկավ 34-ամյա վինգեր Նանին՝ գնդակը կրնկով ուղարկելով մրցակցի դարպասը։ Այդ դրվագում պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ պարզապես անզուգական գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Նանին առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2007-2015 թթ։ Նա մանկունյական ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 230 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023