Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ֆանտաստիկ գոլը Նյուքասլի դեմ խաղում🎥

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ֆանտաստիկ գոլը Նյուքասլի դեմ խաղում🎥

17/12/2021 - 10:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։

Հանդիպման 87-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ մերսիսայդյան ակումբի եզրային պաշտպան Տրեն Ալեքսանդր-Առնոլդը` դնելով հանդիպման վերջակետը։

Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ ու իր թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է։

Տրենտը գոլ+գոլային փոխանցում անվանակարգում զիջում է միայն Մոհամեդ Սալահին (15+9) և Դիոգու Ժոտային (9+1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023