Տեսադարան N18․ Ռեալ – Նիցցա?

Տեսադարան N18․ Ռեալ – Նիցցա?

09/04/2020 - 20:47

Շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնությունները։

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ռեալի» մասնակցությամբ ամենահին հանդիպումներից մեկի տեսակրկնությունը, որը տեղի է ունեցել 1960 թվականի մարտի 2-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որին ներկա է եղել մոտ 100 հազար հանդիսական:

Հանդիպումը տեղի է ունեցել Չեմպիոնների գավաթի (Չեմպիոնների լիգան այն ժամանակ այդպես էր կոչվում) 1959/60 մրցաշրջանի 1/4 եզրափակչի շրջանակում։ Այդ ժամանակ «Ռեալը» 4 անգամ արդեն հասցրել էր նվաճել բաղձալի գավաթը։

«Ռեալը» 1950-ականներին անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում։ Թիմում փայլում էին Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Խոսե Սանտամարիան, Ֆրանսիսկո Խենտոն և այլք։

«Արքայական» ակումբը 50-ականներին 4 անգամ նվաճել է Լա լիգայի և Չեմպիոնների գավաթը։

1959/60 մրցաշրջանում «Ռեալի» գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, քանի որ մրցաշրջանի ընթացքում փոխեցին մարզչին․ Լուիս Կարնիլիային փոխարինեց պարագվայցի մասնագետ Մանուել Ֆլեյտասը, ում գլխավորությամբ էլ «Ռեալը» հինգերորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների գավաթը, ինչը մինչ օրս որևէ թիմ չի կրկնել։

Չեմպոինների գավաթի 1959/60 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը ֆրանսիական «Նիցցան» էր, որը 1950-ական թթ․ նույնպես հզոր մրցակից էր և մի քանի անգամ այդ ժամանակներում դարձել է Ֆրանսիայի չեմպոին և գավաթակիր։

Դիմակայության առաջին խաղում ֆրանսիական ակումբը Վիկտոր Նյուրենբերգի հեթ-տրիկի շնորհիվ գերկամային հաղթանակ էր տարել 3։2 հաշվով՝ բարդացնելով «Ռեալի» խնդիրը, սակայն «արքայական» ակումբը պատասխան խաղում, որը հնարավորություն չտվեց մրցակցին։ Պատասխան խաղում կրին իրենց բարձրության վրա էին Ֆրանսիսկո Խենտոն, Ալֆրեդո դի Ստեֆանոն և Ֆերենց Պուշկաշը, մեկ գոլ էլ հեղինակել է Պեպիլիոն։ «Ռեալը» հաղթեց 4։0 և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հետագայում «Ռեալը» շրջանցեց նաև «Բարսելոնայի» արգելքը, իսկ եզրափակիչում 7։3 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ նվաճելով հինգերորդ անընդմեջ գավաթը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023