Զլատանի «համեստ» արձագանքը Շվեդիայի հավաքական վերադառնալու վերաբերյալ

Զլատանի «համեստ» արձագանքը Շվեդիայի հավաքական վերադառնալու վերաբերյալ

16/03/2021 - 22:45

Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքըԶլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է ազգային հավաքական։

39-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում կայանալիք երկու հանդիպումներին։

Այդ կապակցությամբ Զլատանն Instagram-ի իր էջում տեղադրել է իր լուսանկարը ազգային թիմի մարզաշապիկով և վերնագրել «Աստծո վերադարձը»։

Մարտի 25-ին շվեդները տանը կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ, իսկ 28-ին կհյուրընկալվեն Կոսովոյին։ Մարտի 31-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնեն էստոնացիների դեմ։

Շվեդ ֆուտբոլիստը ազգային թիմում հանդես է եկել 2001-2016 թվականներին՝ այդ ընթացքում մասնակցելով 116 հանդիպման և դառնալով 62 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։  Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023