Վինիսիուսը 1966 թ. ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել Լիվերպուլի դեմ արտագնա խաղերում

Վինիսիուսը 1966 թ. ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել Լիվերպուլի դեմ արտագնա խաղերում

22/02/2023 - 12:18

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 5:2 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»։

«Արքայական» ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Վինիսիուսը` դառնալով դուբլի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, բրազիլացի վինգերը 1966 թ. ի վեր ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների լիգայի շրջանակում «Էնֆիլ Ռոուդ» մարզադաշտում դուբլի հեղինակ է դառնում։

Վինիսիուսը մերսիսայդյան ակումբի դեմ արտագնա խաղում եղել է 22 տարեկան և 224 օրական։

22-ամյա ֆուտբոլիստից ավելի երիտասարդ տարիքում «Էնֆիլդում» դուբլի հեղինակ դարձել էր հոլանդական ֆուտբոլի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը, ով 1966 թ. դեկտեմբերի 14-ին «Այաքսի» կազմում հանդես գալիս «Լիվերպուլի» դեմ կայացած արտագնա խաղում (2:2) մրցակցի դարպասը երկու գոլի հեղինակ էր դարձել 19 տարեկան և 233 օրական հասակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023