Սիթիի դեմ խաղից առաջ Արսենալի խաղացողներից մեկը  Covid-19-ի դրական թեստ է հանձնել

Սիթիի դեմ խաղից առաջ Արսենալի խաղացողներից մեկը Covid-19-ի դրական թեստ է հանձնել

22/06/2020 - 15:49

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում հունիսի 17-ին կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղից մի քանի օր առաջ «զինագործների» ֆուտբոլիստներից մեկը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործները» պատրաստվելիս են եղել «Սիթիի» դեմ խաղին, երբ խաղացողներից մեկի թեստի պատասխանը դրական է եղել։ Այդ խաղացողին, ում անունը չի հարպարակվում, և ևս երկու ֆուտբոլիստի, ովքեր վարակակիր ֆուտբոլստի հետ կոնտակտ էին ունեցել մարզաբազայում, ուղարկվեցին կարանտին՝ ինքնամեկուսացնելով նրանց։

Այդ ֆուտբոլիստները բաց են թողել ակումբի 3 մարզում, ինչից հետո նրանց ևս մեկ թեստ են արել, որն արդեն եղել է բացասական։ Կորոնավիրուսի բացասական թեստ հանձնելուց հետո նրանց թույլատրել են միանալ ակումբին և մասնակցել են «քաղաքայինների» դեմ խաղին։

«Սիթիի» խաղում «Արսենալը» պարտվեց 3։0 հաշվով, իսկ «Բրայթոնին»՝ 2։1՝ տեսականորեն զրկվելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023