Աղբյուր․ «Ռամոսը հեռանում է Ռեալից․ հարցն այն է, թե երբ նա կհայտարարի այդ մասին»

Աղբյուր․ «Ռամոսը հեռանում է Ռեալից․ հարցն այն է, թե երբ նա կհայտարարի այդ մասին»

15/02/2021 - 22:45

El Chiringuito-ի հաղորդավար Խոսեպ Պեդրերոլը հայտարարում է, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կլքի արքայական ակումբը։

«Նա հեռանում է։ Նա հեռունում է, հեռանում է․․․․ հարցն այն է, թե երբ Ռամոսը կհայտարարի այդ մասին և որ ակումբ է տեղափոխվում»,- լրագրողի խոսքերն է մեջբերում As-ը։

Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանի և «սերուցքայինների» միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կարող է տեղափոխվել այլ ակումբ ազատ գործակալի կարգավիճակով և անվճար։

Հատկանշական է, որ 2018 թվականին առաջինը հենց El Chiringuito-ն հայտարարեց Կրիշտիանու Ռոնալդուի՝ «արքայական» ակումբից հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսն ու «Ռեալը» ոչ մի կերպ չեն կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել։ Բանն այն է, որ մադրիդյան ակումբը ցանկանում է իր ֆուտբոլիստի հետ կնքել 1 տարվա պայմանագիր՝ ներկայիս 12 մլն եվրո աշխատավարձով։

Ռամոսի աշխատավարձը ներկա պահին 12 մլն եվրո է, քանի որ ակումբը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կանգնել է ֆինանսական խնդրիների առջև, և ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատվել են 10 %-ով։

Ռամոսն իր հերթին ցանկանում է պայմանագիրը երկարաձգել 2 տարով՝ 14 մլն եվրո աշխատավարձով։

Նշվում է, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով ներկա պահին ակտիվորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է նաև, որ «Ռեալն» արդեն Ռամոսին փոխարինող է գտել՝ ի դեմս «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի, ով եկող ամռանը նույնպես դառնալու է ազատ գործակալ։

«Պարի Սեն-Ժերմենը» խաղացողին ցանկանում է 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով։ Այսինքն, Ռամոսը 3 տարվա ընթացքում կվաստակի 60 մլն եվրո։

Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից, որի կազմում անցկացրել է 668 հանդիպում՝ դառնալով 100 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023