Ռոստովի դարպասապահը Instagram-ում հետևորդների թվով շրջանցել է Սոչիին

Ռոստովի դարպասապահը Instagram-ում հետևորդների թվով շրջանցել է Սոչիին

21/06/2020 - 11:59

«Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը Instagram-ում հետևորդների թվով շրջանցել է «Սոչիի» պաշտոնական էջին։ Երեք ամսվա դադարից հետո վերսկսված ռուսական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» հյուրընկալվելիս 1։10 հաշվով պարտվել է «Սոչիին», սակայն Պոպովն այդ խաղում 15 սեյվի հեղինակ է դարձել՝ սահմանելով Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ։

Խաղից առաջ Պոպովին հետևում էին ընդամենը 350 հոգի, սակայն այժմ նրա հետևորդների թիվը հասել է 25,4 հազարի, իսկ «Սոչիի» հետևորդները ներկայումս 19,9 հազար են։ Այդ խաղից հետո Պոպովը գրավել է բոլորի ուշադրությունը՝ արժանանալով ռուսական ֆուտբոլի հայտնի մարդկանց գովասանքի խոսքերին։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոստովի» ֆուտբոլիստները հանդես են եկել 2001-2004 թվականին ծնված ֆուտբոլիստներով, քանի խաղից առաջ ակումբի հիմնական կազմի 6 ֆուտբոլիստների Covid-19-ի թեստը եղել էր դրական, ինչի պատճառով ակումբի ողջ հիմնական կազմը, մարչական շտաբը, երիտասարդական թիմի ֆուտբոլիստները գտնվում են 14-օրյա կարանտինում։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ «Ռոստովի» ղեկավարությունը «Սոչիի» իրենց գործընկերներից խնդրեցին ընդառաջել և հետաձգել հանդիպումը, սակայն մերժում ստացան՝ պահանջելով, որ խաղը կայանա սահմանված ժամկետում, իսկ ռուսական ֆուտբոլային միությունն էլ որոշումը թողել էր կողմերի հայեցողությանը։ Նշենք նաև, որ եթե «Ռոստովը» չներկայանար հանդիպմանը, ապա, ըստ ՌՊԼ-ի կանոնակարգի, ակումբին սպառնում էր ոչ միայն տեխնիկական պարտություն, այլև ընդհուպ, հնարավոր էր, ակումբին չթույլատրեին մասնակցել առաջնության մնացած հատվածին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023