Ռոնալդ Կուման․ «Բարսան դեռ կպայքարի Լա լիգայում տիտղոսի համար»

Ռոնալդ Կուման․ «Բարսան դեռ կպայքարի Լա լիգայում տիտղոսի համար»

20/12/2020 - 16:37

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա լիգայի 14-րդ տուրի «Վալենսիայի» հետ ոչ ոքիից հետո (2:2) խոսել է թիմի՝ առաջնությունում տիտղոս նվաճելու հավանականության մասին։

«Մենք դեռ չենք հրաժարվել Լա լիգայում տիտղոսի արժանանալու մտքից։ Սա շատ ծանր մրցաշրջան է, բայց առջևում դեռ շատ միավորներ կան։

Երկու ամիս անց ամեն-ինչ կարող է այլ կերպ լինել։ Մենք պետք է պայքարենք, որպեսզի վերադարձնենք կորցրածը», – ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կատալոնյան ակումբը 13 խաղից հետո վաստակել է 21 միավոր և հանգրվանել` իր համար ոչ սովորական 5-րդ հորիզոնականում, իսկ առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին» զիջում է արդեն 8 միավոր։ Դեռ ավելին՝ մադրիդյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։

«Բարսելոնան» այս տարվա իր վերջին հանդիպումը Լա լիգայի շրջանակում կանցկացնի «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 01։00-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023