Ռոնալդու. «Այս պայմանագիրը յուրահատուկ է, քանի որ ես ինքս յուրահատուկ եմ»

Ռոնալդու. «Այս պայմանագիրը յուրահատուկ է, քանի որ ես ինքս յուրահատուկ եմ»

03/01/2023 - 22:25

Կրիշտիանու Ռոնալդուն, որպես «Ալ Նասրի» ֆուտբոլիստ, առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել.

«Եվրոպայում իմ աշխատանքն ավարտված է։ Ես խաղացել եմ աշխարհի լավագույն ակումբներում և հաղթել ամեն ինչ։

Շատերը չգիտեն Սաուդյան Արաբիայի առաջնության մակարդակի մասին։ Տեղափոխվելով Սաուդյան Արաբիա` իմ կարիերան չի ավարտվում։ Մարդիկ շատ բան են խոսում, սակայն նրանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում։ Գիտեմ, որ այստեղ բավական մրցունակ առաջնություն ունեն։

Ինձ համար միևնույն է, թե մարդիկ ինչ են խոսում իմ որոշման մասին։ Իմ որոշումը վերջնական է, և ես ուրախ եմ այդ առթիվ։

Ակումբի հետ կնքված պայմանագիրը յուրահատուկ է, քանի որ ես ինքս յուրահատուկ եմ։ Սա նորմալ է ինձ համար։

Այժմ կարող եմ ասել, որ բազմաթիվ եվրոպական, բրազիլական, ավստրալական, ամերիկյան, նույնիսկ պորտուգալական ակումբներ փորձել են պայմանագիր կնքել ինձ հետ, այդուհանդերձ, իմ ընտրությունը կնագ առավ «Ալ Նասրի» վրա»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ վերջերս 37-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Նասրի» հետ։

Ըստ որոշ տեղեկությունների` Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կազմելու է 200 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023