Ռոնալդու․ «Չեմ ցանկանում, որ ասեն «Ռոնալդուն հիասքանչ էր, սակայն նա այժմ դանդաղ է»»

Ռոնալդու․ «Չեմ ցանկանում, որ ասեն «Ռոնալդուն հիասքանչ էր, սակայն նա այժմ դանդաղ է»»

16/12/2020 - 15:00

«Յուվենտուսի» առաջատար Կրիշիտանու Ռոնալդու խոսել էր ֆիզպատրաստության վիճակի մասին․

«33 տարեկանում շատերը սկսում են մտածել, որ սկսում են կորցնել արագությունը։ Ես դեռևս ցանկանում եմ մնալ սպորտում՝ ֆուտբոլում։

Մարդիկ կարող են նայել ինձ և ասել․ «Կրիշտիանուն հիասքանչ էր, սակայն նա այժմ դանդաղ է»։ Ես չեմ ցանկանում դա։

Ցանկացած մարդ կարող է շատ բան փոխել ինքն իր մարմնի վրա, սակայն խնդիրը դա չէ։ Ամեն ինչ կախված է ձեր մտածելակերպից, մոտիվացիայից և փորձից, ինչը, ըստ իս, ամենադժվարն է։

Սպորտում միայն այդկերպ կարող եք հասնել հաջողության։ Նայեք Ռոջեր Ֆեդերերին թենիսում։ Նա 37-38 տարեկան է (խմբ․՝ 39 տարեկան), սակայն դեռևս կարիերայի պիկին է գտնվում»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023