Ռոնալդուն Instagram-ում անհավանական նվաճման է հասել

Ռոնալդուն Instagram-ում անհավանական նվաճման է հասել

02/01/2021 - 23:36

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի շրջանակում անհավանական նվաճման է հասել։

Նրա ինստագրամյան էջի հետևորդների քանակը հատել է 250 միլիոնի շեմը․ այդ ցուցանիշով նա աշխարհում միակ մարդն է, ով ունի այքդան շատ հետևորդ։

Instagram-ում հետևորդների քանակով պորտուգալացուն հաջորդում է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն (214 մլն), իսկ երրորդը ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն է (209 մլն)։

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին Instagram-ում հետևում է 175 մլն մարդ, (8-դ արդյունք), «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարին՝ 144 մլն (13-րդ արդյունք)։ Լավագույն 50-յակի մեջ է նաև Անգլիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (65 մլն, 39-րդ արդյունք)։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023