Ռոնալդուն ու ընկերները կրկին գործի մեջ են. Պորտուգալիան ջախջախեց Լյուքսեմբուրգին🎥

Ռոնալդուն ու ընկերները կրկին գործի մեջ են. Պորտուգալիան ջախջախեց Լյուքսեմբուրգին🎥

27/03/2023 - 00:40

Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Ռոբերտո Մարտինեսի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Պորտուգալացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոաու Ֆելիքսը, Բերնարդու Սիլվան, Օտովիոն ու Ռաֆայել Լեաուն։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լիխտենշտեյն 0:7 Իսլանդիա

Սլովակիա 2:0 Բոսնիա

2-րդ տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյակ տեսքը.

  1. Պորտուգալիա – 6 միավոր
  2. Սլովակիա – 4 միավոր
  3. Բոսնիա – 3 միավոր
  4. Իսլանդիա – 3 միավոր
  5. Լյուքսեմբուրգ – 1 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023