Ռոնալդուն կրկին փայլում է` նպաստելով Ալ Նասրի ջախջախիչ հաղթանակին🎥

Ռոնալդուն կրկին փայլում է` նպաստելով Ալ Նասրի ջախջախիչ հաղթանակին🎥

05/04/2023 - 01:31

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ադալահին»։

Ռուդի Գարսիայի թիմի կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։

Պորտուգալացի հարձակվողը Պրեմիեր լիգանի շրջանակում խփել է արդեն 11 գոլ։

«Ալ Նասրի» կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև Անդերսոն Տալիսկան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Այման Յահիան։

Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ալ Ադալահը», 17 միավորով, նախավերջինն է` 15-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023