Ռոնալդուն կրկին ճախրում է. Կրիշի հեթ-տրիկը խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց Ալ Նասրին🎥

Ռոնալդուն կրկին ճախրում է. Կրիշի հեթ-տրիկը խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց Ալ Նասրին🎥

25/02/2023 - 21:44

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Դամակի» դեմ։

Հանդիպման մեծ մասում հյուրերն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։

Պորտուգալացի գոլահարը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում խփել է արդեն 8 գոլ։

Այս հաղթանակից հետո Ռուդի Գարսիայի թիմը վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Դամակը», 22 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023