Ռոնալդուն՝ իր տղայի մասին․ «Նա մեծ ներուժ ունի, բայց առայժմ դա ոչինչ չի նշանակում»

Ռոնալդուն՝ իր տղայի մասին․ «Նա մեծ ներուժ ունի, բայց առայժմ դա ոչինչ չի նշանակում»

27/12/2020 - 23:06

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ խոսել է իր ավագ որդու՝ 10-ամյա Կրիշտիանու-կրտսերի ֆուտբոլային հեռանկարների մասին։

«Տեսնենք՝ արդյոք նա կդառնա լավ ֆուտբոլիստ։ Երբեմը նա գազավորված ըմպելիք է օգտագործում և չիպսեր է ուտում՝ չնայած՝ գիտի, որ դա ինձ հունից հանում է։ Երբեմն ես նրան ասում եմ, որ երկարատև վազքից հետո պետք է սուզվել սառը ջրով լողավազանի մեջ, իսկ նա ինձ պատասխանում է․ «Պապ, չէ՞ որ այնտեղ սառն է»։ Դա բնական է․ նա ընդամենը 10 տարեկան է։

Նա մեծ ներուժ ունի․ արագ է և տեխնիկապես հարուստ, բայց առայժմ դա ոչինչ չի նշանակում։ Անհրաժեշտ է համառություն, աշխատասիրություն և ինքնազոհություն։ Ես չեմ պատրաստվում ճնշում գործադրել, որպեսզի նա ֆուտբոլիստ դառնա, սակայն ես կուզեի, որ այդպես լիներ։ Առաջին հերթին ես ցանկանում եմ, որպեսզի նա դառնա լավագույնը, և կարևոր չէ` որպես ֆուտբոլիստ, թե որպես բժիշկ»,- ասել է պորտուգալացին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023