Անգլիական գրանդը պատրաստ է 100+ մլն եվրո վճարել Լուկակուի դիմաց

Անգլիական գրանդը պատրաստ է 100+ մլն եվրո վճարել Լուկակուի դիմաց

08/04/2021 - 19:24

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն , հնարավոր է, վերադառնա «Չելսի»։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնական հարձակվող ձեռք բերել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոմելու Լուկակուն «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ հայտնվել է «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի շորթ-լիստում։

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 100+ մլն եվրո ծախսել բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի գնման համար։

27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», որը փոխարինող է փնտրում Սերխիո Ագուերոյի համար, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։

Լուկակուի հետ կցանկանար աշխատել նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ում գլխավորությամբ բելգիացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Էվերտոնի» կազմում, սակայն կատալոնական ակումբը ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի իրականացնի այդ տրանսֆերը, իսկ «Սիթին» ու «Չելսին»՝ ունեն։

Իր հերթին «Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում վաճառել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկին։

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն «Չելսիի» ֆուտբոլիստ եղել է 2011-2014 թթ․, սակայն այդ ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Բրոմվիչի» և «Էվերտոնի» կազմում, ինչից հետո մերսիսայդյան ակումբը 35․36 մլն եվրոյի դիմաց գնեց խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Լուկակուն «կապույտների» մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023