Ռոման փայլեց` խոշոր հաշվով հաղթելով Մոնցային🎥

Ռոման փայլեց` խոշոր հաշվով հաղթելով Մոնցային🎥

31/08/2022 - 00:40

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման»` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, մրցեց առաջնության նորեկ «Մոնցայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «գայլերն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոջեր Իբանյեսը։

Այս հաղթանակից հետո «ջալոռոսներիները» վաստակեցին 10 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Մոնցան» պարտվել է մեկնարկային բոլոր խաղերում և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023