Պարման խոշոր անակնկալ  մատուցեց․ Ռոման «Էնիո Տարդինիից» հեռացավ ձեռնունայն 🎥

Պարման խոշոր անակնկալ մատուցեց․ Ռոման «Էնիո Տարդինիից» հեռացավ ձեռնունայն 🎥

14/03/2021 - 19:54

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ռոման» արտագնա խաղում մրցեց առաջնության հետնապահներից «Պարմայի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 9-րդ րոպեին տանտերերը Վալենտին Միհայիլայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։

Բաց թողած գոլից հետո Պաուլու Ֆոնսեկայի թիմն ուներ տարածքային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալը ոչ մի կերպ չհաջողվեց խփել պատասխան գնդակը։

Հատկանշական է, որ «Պարման» ողջ առաջին կեսի ընթացքում կատարեց ընդամենը մեկ հարված, որն էլ ավարտվեց գոլով։

Կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկեց այնպես, ինչպես երկրորդը։ Ռոբերտո Դ’Ավերսայի սաները կրկին անակնկալի բերեցի «գայլերին»։

«Պարմայի» ֆուտբոլիստները 55-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, քանի որ Ռոջեր Իբանյեսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց։

Գնդակին մոտեցավ Էրնանին, ով դիպուկ հարվածով մեծացրեց իր թիմի առավելությունը։

Ստացվեց այնպես, որ «Պարմայի» ֆուտբոլիստները, կատարած երկու դիպուկ հարվածներից հետո, հաղթում էին 2։0 հաշվով։

Բաց թողած երկրորդ գոլը, կարծես, թևաթափ արեց հռոմեացիներին, որի ֆուտբոլիստները ճիշտ է՝ շարունակում էին ունենալ առավելություն, սակայն գրոհները նույն վտանգը չէին պարունակում, ինչ առաջին կեսում։

Այսպիսով, «Ռոման» ոչինչ չկարողացավ առաջարկել կարգով ավելի ցածր մրցակցին և պարտվեց 0։2 հաշվով՝ «Էնիո Տարդինի» մարզադաշտից հեռանալով ձեռնունայն։

«Պարման» մինչ այս հանդիպումն Ա սերիայի շրջանակում չէր հաղթել 17 անընդմեջ խաղում։ Ակումբը վերջին անգամ հաղթանակի բերկրանքը ճաշակել էր 2020 թվականի նոյեմբերի 30-ին, երբ Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաթեց «Ջենոային»։

Այս հաղթանակից հետո «Պարման» վաստակեց 19 միավոր և շարունակում է զբաղեցնել 19-րդ հորիզոնականը։

«Ռոման» էլ մնաց 50 միավորով, որը համապատասխան է 5-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023