Լացիոն ծանր խաղում հաղթեց Պարմային՝ նվաճելով 1/4 եզրափակչի ուղեգիր🎥

Լացիոն ծանր խաղում հաղթեց Պարմային՝ նվաճելով 1/4 եզրափակչի ուղեգիր🎥

22/01/2021 - 11:55

Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակիչ խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Պարմայի» դեմ և 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ կարողացավ ապահովել իր տեղը քառորդ եզրափակչում։

Խաղի հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ Անկյունային հարվածի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլն իր անվան դիմաց գրանցեց տանտերերի իտալացի կիսապաշտպան Մարկո Պառոլոն՝ 1։0։

Առաջին խաղակեսը լիովին ընթանում էր հռոմեական ակումբի սցենարով, քանի որ ողջ խաղակեսի ընթացքում «Պարմայի» ֆուտբոլիստները ոչ մի հարված չկարողացան կատարել մրցակցի դարպասին։

Երկրորդ խաղակեսում «Պարմայի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին, որն էլ տվից իր արդյունքը․ 83-րդ րոպեին ռումինացի հարձակվող Վալենտին Միհաիլան վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1։1։

Երբ թվում էր, թե կողմերը հաղթողին կորոշեն լրացուցիչ ժամանակահատվածում կամ գուցե 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, 90-րդ րոպեին Վեդատ Մուրիքիի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից, դիպավ «Պարմայի» դարպասապահ Սիմոնե Կոլոբրիին և հայտնվեց դարպասում 2։1։

Այս հաղթանակից հետո Սիմոնե Ինձզագիի սաներն ապահովեցին իրենց տեղը Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում, որտեղ նրանց մրցակիցը կլինի «Ատալանտան», որը սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության էր հասել «Կալյարիի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023