Կարվախալն ու Վասկեսը ապաքինվել են վնասվածքից

Կարվախալն ու Վասկեսը ապաքինվել են վնասվածքից

12/02/2021 - 00:40

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանի Կարվախալն ու Լուկաս Վասկեսը ապաքինվել են վնասվածքներից և փետրվարի 11-ին մարզվել են թիմի հիմնական խմբի հետ։

Նույն օրը հայտնի դարձավ, որ «սերուցքայինների» կազմում վնասվածք է ստացել պաշտպան Մարսելոն և, ամենայն հավանականությամբ, բրազիլացին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել փետրվարի 24-ին։

Ներկա պահին «արքայական» ակումբում վնասվածքներ ունեն պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Էդեր Միլիտաոն և Ալվարո Օդրիասոլան, կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, ինչպես նաև՝ձախ վինգեր Էդեն Ազարը և աջ վինգեր Ռոդրիգո Գոյեսը

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023