Ռեալը սպասում  է Մեսսիի շուրջ իրադարձությունների զարգացմանը

Ռեալը սպասում է Մեսսիի շուրջ իրադարձությունների զարգացմանը

09/02/2021 - 17:06

«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին կարող է խառնել ու փոխել «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը ։

Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է El Chiringutio TV-ին, «արքայական» ակումբը շատ է ցանկանում ձեռք բերել ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեին, սակայն այդ տրանսֆերի կայացմանը կարող է խոչընդոտել Լեո Մեսսիի կայացարած որոշումը։

Եթե արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվի «Բարսելոնայի» հետ երկարաձգել պայմանագիրը, ընդունի ՊՍԺ-ի առաջարկն ու համալրի փարիզյան ակումբի շարքերը, ապա «Ռեալն» էլ գործի կանցնի՝ փորձելով ձեռք բերել Մբապեին, քանի որ փարիզյան ակումբն այդ դեպքում ստիպված կլինի բաժանվել ֆուտբոլիստից։

Նշվում է, որ «Փարիզի» ղեկավարները միաժամանակ կդժվարանան խոշոր աշխատավարձ վճարել Լեո Մեսսիին, Նեյմարին ու Կիլիան Մբապեին, այդ պաճտառով վերջինիս կվաճառեն։

Հայտնի է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», սակայն, եթե Մեսսին հրաժարվի տեղափոխվել «Պարի Սեն-Ժերմեն», ապա մադրիդյան ակումբի համար արդեն խոչընդոտներ կառաջանան։

«Սերուցքայինները» չեն պատրաստվում Մբապեի դիմաց վճարել 150 մլն եվրո այն դեպքում, երբ նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ֆրանսիացի հարձակվողին խնդրել, որպեսզի նա նոր պայմանագիր չկնքի «Փարիզի հետ և 2022 թվականի ամռանը «Ռեալ» տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

«Մբապեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ․ նա սպասում է «Ռեալի» առաջարկին, ինչը, սակայն, ուշանում է, քանի որ մադրիդյան ակումբն էլ սպասում է Մեսսիի որոշմանը»,- El Chiringuito -ի եթերում վերջերս նշել է լրագրող Խոսե Պեդրերոլը։

Ըստ Պեդրերոլի՝ եթե «Ռեալը» չկարողանա ձեռք բերել Կիլիան Մապեին, ապա կենտորնանալու է «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի գնման վրա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023