Ռեալը փայլում է` ջախջախելով Վիլյառեալին 🎥

Ռեալը փայլում է` ջախջախելով Վիլյառեալին 🎥

18/12/2023 - 09:32

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբերու» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն` «դեղին սուզանավին» ջախջախելով 4:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից աչքի ընկան Ջուդ Բելինգհեմը, Ռոդրիգոն, Բրահիմ Դիասն ու Լուկա Մոդրիչը։

«Վիլյառեալի» միակ գոլ խփեց Խոսե Լուիս Մորալեսը։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 42 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Մարսելինոյի թիմը, 16 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023