Ռեալը Մբապեի տրանսֆերի համար նոր առաջարկ է կատարել ՊՍԺ-ին

Ռեալը Մբապեի տրանսֆերի համար նոր առաջարկ է կատարել ՊՍԺ-ին

26/08/2021 - 22:46

«Ռեալ Մադրիդը» չի դադարում քայլեր ձեռնարկել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբը 22-ամյա հարձակցողի տրանսֆերի համար «Փարիզին» նոր առաջարկ է կատարել։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» այս անգամ առաջարկել է երաշխավորված 170 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, հետագայում կավելանա ևս 10 մլն եվրո։

Ռոմանոն գրում է նաև, որ «Ռեալի» ղեկավարները վստահ են, որ սա լինելու է վերջին առաջարկը. Մբապեն երազում է խաղալ մադրիդյան ակումբի կազմում և վաղ թե ուշ համալրելու է «սերուցքայինների» շարքերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռեալը» ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց առաջարկել էր 160 մլն եվրո, որը, սակայն մերժվեց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023