Ռեալը դադարեցրել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները

Ռեալը դադարեցրել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները

31/08/2021 - 10:19

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, «Ռեալ Մադրիդը» Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում բանակցությունները դադարեցրել է ՊՍԺ-ի հետ։

«Արքայական» ակումբի ներկայացուցիչները, ովքեր այժմ Փարիզում են, հայտնել են, որ նրանք դուրս են եկել բանակացություններից։

Ըստ որոշ տեղեկությունների` «սերուցքայինների» ղեկավարները «Պարի Սեն-Ժերմենից» որևէ պատասխան չեն ստացել Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում կատարված վերջին առաջարկի վերաբերյալ (170+10 մլն եվրո

Այժմ մադրիդյան ակումբը մտադիր է սպասել մինչև 2022 թ. հունվար, ինչից հետո կարող է բանակցել անմիջապես Կիլիան Մբապեի հետ և հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան ձեռք բերել անվճար, քանի որ ֆրանսիացի հարձակվողը դառնալու է ազատ գործակալ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» անցնող օրերին Մբապեի տրանսֆերի համար երկու առաջարկ է կատարել «Փարիզին»` նախ 160 մլն եվրոյի, ապա` 170+10 մլն եվրոյի տեսքով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023