Ռեալը գերկամային որակներ ցուցաբերեց🎥

Ռեալը գերկամային որակներ ցուցաբերեց🎥

28/10/2020 - 01:57

Հոկտեմբերի 27-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը։ B խմբի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվել էր «Բորուսիա Մյունխենգլադբախին»։

«Արքայական» ակումբը քիչ էր մնում մրցաշարը մեկնարկեր կրած երկու անընդմեջ պարտությամբ, սակայն Զինեդին Զիդանի սաները գերկամային որակներ ցուցաբերեցին և 1 միավոր տարան տուն։

Մինչև հանդիպման 87-րդ րոպեն տանտերերը Մարկուս Թյուրամի դուբլի շնորհիվ հաղթում էին 2։0 հաշվով, սակայն 87-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի և 90+3-րդ րոպեին Կազեմիրոյի գոլերի շնորհիվ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

B խումբն ունի հետևյալ տեսքը.

«Շախտյոր» – 4 միավոր

«Բորուսիա Մյունխենգլադբախ» – 2 միավոր

«Ինտեր» – 2 միավոր

«Ռեալ» – 1 միավոր

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023