Պաշտոնական․ Լինգարդը հեռացավ Մանչեսթեր Յունայթեդից. նա նոր ակումբ ունի

Պաշտոնական․ Լինգարդը հեռացավ Մանչեսթեր Յունայթեդից. նա նոր ակումբ ունի

30/01/2021 - 11:51

Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեսի Լինգարդին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարները» մանկունյական ակումբին վարձակալության դիմաց վճարելու են 1․7 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որը չի ներառում խաղացողին գնելու անմիջական իրավունք։

Նոր ակումբի կազմում նա հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։

Ջեսի Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ ացկացրել է 210 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի «Վեսթ Հեմից», նա վարձակալությամբ մինչ այժմ հանդես է եկել նաև «Լեսթերի», «Բիրմինգհեմի», «Բրայթոնի» և «Դերբի Քաունթիի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023