Ջեկոն կրկնել է  Ռոնալդոյի  25 տարվա վաղեմության ցուցանիշը

Ջեկոն կրկնել է Ռոնալդոյի 25 տարվա վաղեմության ցուցանիշը

03/10/2021 - 13:15

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սասուոլոյի» նկատմամբ։

Հանդիպման 57-րդ րոպեին «ներաձուրիների» կազմում փոխարինման դուրս եկավ Էդին Ջեկով, ով 58-րդ րոպեին առաջին իսկ կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Բոսնիացի հարձակվողն «Ինտեր» տեղափոխվելուց հետո Ա սերիայի շրջանակում անցկացրած առաջին 7 խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է Opta Paolo-ն, 1997/98 մրցաշրջանից ի վեր Ջեկոն առաջին ֆուտբոլիստն է, ով նման ցուցանիշ է գրանցել «Ինտերի» կազմում։

Վերջին անգամ «Ինտերի» կազմում իր առաջին 7 խաղում 6 գոլ խփել էր Ռոնալդոն։

Հիշեցնենք, որ էդին Ջեկոն վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով «Ռոմայից» տեղափոխվեց «Ինտեր»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023